կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-02 22:45
Տնտեսական

Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ Իսրայելից

Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ Իսրայելից

Եռօրյա ճանաչողական այցով Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ Իսրայելից:

Հունիսի 2-ին վերջիններս հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը բացման խոսքում նշել է. «Կարևորում ենք Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Գտնում ենք, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը բացի տնտեսական նշանակությունից ունի նաև երկու ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և զարգացման նշանակություն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը: Կողմերը փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով՝ հետագայում համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով:17 զբոսաշրջային օպերատորների այցը Հայաստան կազմակերպվել է Արմենիա ավիաընկերության կողմից: