Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռները ուղեկցել են իրանական ինքնաթիռը մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները. ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Սիրիայում գործող կոալիցիայի «Թանֆ» կայազորում գտնվող ԱՄՆ F-15 կործանիչն այսօր տեսողական ստուգում է անցկացրել «Mahan Air» ուղևորատար ինքնաթիռի վրա՝ ինքնաթիռից մոտ 1000 մետր հեռավորության վրա», - ասված է հրամանատարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ այն բանից հետո, երբ F-15 օդաչուն ինքնաթիռը ճանաչել է որպես Mahan Air ուղևորատար ինքնաթիռ, ամերիկյան կործանիչ ինքնաթիռը հետ է ընկել անվտանգ հեռավորության վրա:
ԱՄՆ հրամանատարությունն ընդգծել է, որ «մասնագիտական զննումն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան»:
Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ երկու կործանիչ, հավանաբար ամերիկյան, բավական մոտեցել էին իրանական մարդատար ինքնաթիռին. օդաչուների և կործանիչի օդաչուների միջև կապ էր հաստատվել, որից հետո կործանիչները հեռացել էին։ Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին հայտարարել էր, որ Իրանը կհետաքննի միջադեպը։