կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-25 14:54
Աշխարհ

Իսրայելի պնդմամբ՝ Հայաստանը վտանգավոր երկիր է, պետք չէ այնտեղ այցելել

Իսրայելի պնդմամբ՝ Հայաստանը վտանգավոր երկիր է, պետք չէ այնտեղ այցելել

Իսրայելի ազգային անվտանգության պետական շտաբը «զբոսաշրջային զգուշացում» է թողարկել, որում թվարկել է այն պետությունները, որտեղ խորհուրդ չի տրվում այցելել սեպտեմբերից հոկտեմբերին ամիսներին, երբ հրեաները նշում են տոնական «տիշրեյ» ամիսը. տեղեկացնում է իսրայելական 9tv-ն:: Ներկայացված ցուցակում է նաև Հայաստանը:

Ցուցակում ներառված են  6 հիմնական «թշնամական երկրներ», ուր խորհուրդ չի տրվում այցելել: Այդ երկրներն են՝ Իրանը, Իրաքը, Եմենը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: Անվտանգության շտաբի կարծիքով՝ վտանգավոր են նաև այդ «թշնամական երկրների» հարևան պետությունները:

«Խորհուրդ չի տրվում մեկնել «Իրանը շրջապատող» երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա, Մերձավոր Արևելք»,- նշված է անվտանգության շտաբի հաղորդագրությունում: 

Իսրայելցի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նաև ձեռնպահ մնալ Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան մեկնելուց, քանի որ այդ երկրներում ջիհադականները հրեաների դեմ հարձակումների համար մեծ ցանց ունեն: