Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ճնշում գործադրելով Հայ առաքելական եկեղեցու վրա՝ ՀՀ իշխանությունները փորձում են ավարտին հասցնել Հայաստանը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների և ՀԱՊԿ-ի հետ միությունից ամբողջությամբ անջատելու նախագիծը։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է սերբ գրող, ռեժիսոր, նախկին քաղաքական գործիչ և ռազմական հրամանատար Դրագոսլավ Բոկանը:
Սերբ գրողը Հայ առաքելական եկեղեցին անվանել է հավաքական Արևմուտքի հարձակումների նոր թիրախ:
«Արևմուտքի համար արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը իրենց հավատարմության երդում չտված պետությունների անկախությունը կատարելապես վնասելու մաս է», - հայտարարել է Բոկանը:
Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումը Արևմուտքի` ինքնիշխան քաղաքականություն պահպանող երկրների թուլացման ռազմավարության մի մասն է։ Նա նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում և Մոլդովայում տիրող իրավիճակի հետ՝ նշելով, որ նմանատիպ ճնշումներ եղել են նաև այնտեղ:
«Հայ առաքելական եկեղեցին գլխավորում է մի խիզախ մարդ, որը գիտակցում է, որ քրիստոնեությունը մարտիրոսական սխրանք է, և այստեղ չեն կարող լինել անարժան փոխզիջումներ, եթե խոսքը վերաբերում է պետական, հոգևոր և պատմական կապերի համադրմանը, ուստի այս արևմտամետ քաղաքականությանը դեմ է հանդես եկել», - ընդգծել է Բոկանը:
Պատերազմի տարիներին Հարավսլավիայում Դրագոսլավ Բոկանը ղեկավարում էր «Բելի Օրլովի» («Սպիտակ արծիվներ») ռազմահայրենասիրական կազմակերպությունը: Նա նաև հայտնի է որպես սերբական վանքերի մասին սերիալի ռեժիսոր։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է «Սրբազան պայքար» շարժման կողմից Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի և նրա կողմնակիցների տներում լայնածավալ խուզարկություններ են կատարվել։ Նույն օրը երեկոյան դատարանը նրանց կալանավորելու որոշում է կայացրել։