կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 13:03
Աշխարհ

Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսը վանդալների հարձակման թիրախ է դարձել

Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսը վանդալների հարձակման թիրախ է դարձել

Գերմանիայի Աախեն քաղաքում բացված` «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը հայտնվել է վանդալների հարձակման թիրախում. տեղեկացնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով Demokrathaber-ին:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից առաջ բնակվող հայերի ստեղծած մշակութային ու ճարտարապետական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի մեծածավալ ֆոտոպաստառները պատառոտվել են դանակով կամ այլ սուր կտրող գործիքներով:

Աախենի Ազգային մշակութային կենտրոնի ղեկավարությունը արդեն դիմել  է տեղի ոստիկանություն՝ դեպքի առթիվ հետաքննություն սկսելու պահանջով:

կ Aachener Zeitung թերթը հայկական ցուցահանդեսի վրա հարձակումը բնորոշել է որպես վանդալիզմ՝ անդրադառնալով դեպքին համանուն վերնագրով հոդվածում:

Նշենք, որ  «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը «շրջում է» Գերմանիայի մի շարք քաղաքներում: Այն ներկայացնում է Ցեղասպանությունից առաջ հայաբնակ Վանի, Մուշի, Ուրֆայի, Կարսի, Այնթափի, Սեբաստիայի, Զմյուռնիայի հայերի մշակութային կյանքն ու նրանց կերտած ճարտարապետական գործերը: Ցուցահանդեսում տեղ են գտել թեմայի վերաբերյալ լուսանկարներ, պատմամշակութային կոթողների մասին պատմական ակնարկներ և խնդրո առարկա հուշարձանների ներկայիս վիճակի մասին տեղեկություններ: