Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեւանի գրողների միությունը 2010թ. լավագույն հեղինակ է ճանաչել «Կյանքի խոսք» կոչվող եկեղեցու անդամ Արթուր Սիմոնյանին, ինչը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում:
Զրուցելով ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանի հետ` պարզ դարձավ, որ Սիմոնյանը լավագույն հեղինակ է ճանաչվել «Գրական կյանք» պարբերաթերթում տպագրված, մասնավորապես, «Տիտանիկ», «Ով է ապագայի մարդը» եւ «Ծիծաղը հյուրի պես է, ուրախությունը՝ տեղաբնակ» էսսեների համար:
Իսկ թե ինչ սկզբունով են գնահատվել ստեղծագործությունները, Ափինյանը նշեց, որ «այդ թեմաներով միայն ինքն էր գրում», դրա համար էլ նա է արժանացել մրցանակի:
Նշենք, որ «Լավագույն հեղինակ» մրցանակին վերջինս արժանացել է որպես «գրող, հրապարակախոս, հոգեւոր գործիչ Արթուր Սիմոնյան» ներկայացմամբ, ինչ մասին փաստում է հեղինակը` իր բլոգում:
Այս առումով պարոն Ափինյանը նշեց.«Հոգեւոր գործիչ չգիտեմ, բայց էսսեների համար մրցանակ տվել ենք, այո, քանի որ շատ լավ է նա գրում»,-ասաց ԵԳՄ նախագահը: