|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեկ Հալեպի Ազիզիյե շրջանի պետական մշակութային կենտրոնին կից գտնվող փողոցում ահաբեկչը պայթեցրել է «Սիրիայի դիմադրության և Իսկենդերոնի ազատագրման ճակատի» գրասենյակի տնօրեն Ջեմել Թարաբլուսիի ավտոմեքենան:
Ըստ «Գանձասար»-ի՝ ավտոմեքենայի մեջ նախապես տեղադրված ականը պայթեցվել է Թարաբլուսիի նստելու պահին:
Վերջինս ծանր վիավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
«Սիրիայի Դիմադրության և Իսկենդերոնի ազատագրման ճակատի» գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ահաբեկչությունը:
«Բարբարոսական այս արարքը թուրքամետ ահաբեկիչների ծրագրերի մաս է կազմում, սակայն ճակատը շարունակելու է պայքարել մինչև սիրիական հողերի ամբողջական ազատագրումը՝ Կոլանից մինչև Իսկենդերոն (Ալեքսանդրեթ)»։
Ահաբեկչության գործով հետաքննություն է սկսվել: