Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը hayeli.am-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր Հայաստանին սպառնացող վտանգներին, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցած իր մտահոգություններին։
Հայաստանին քիչ թե շատ պաշտպանելու կարողություն դաշնակիցներից ունի միայն Ռուսաստանը. ասել է Մուրադ Փափազյանը:
«Ես Մակրոնին հարցրել եմ, եթե Հայաստանի դեմ Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն զենքով գալ, Եվրոպան կպաշտպանի՞, Ֆրանսիան կպաշտպանի՞, Ամերիկան կպաշտպանի՞, հիմա գետնի վրա, կապ չունի պրոռուս լինենք, հակառուս լինենք քիչ թե շատ պաշտպանելու կարողությունը դաշնակից Ռուսաստանինն է» – ասել է Մուրադ Փափազյանը։
Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ծախսած քարոզչական միլիոնավոր գումարները, առանց չափազանցնելու իրենք 0- ի են հավասարեցրել։
«Ֆրանսիայի նախագահը, վարչապետը , բոլոր կուսակցությունները միակամ են հայերի ու Հայաստանի, Արցախի ժողովրդի խախտված իրավունքների հարցում։ Օրերս խորհրդաժողով է կայացել, որին մասնակցել են Ֆրանսիայի իշխանությունները, բազմաթիվ պատգամավորներ, որտեղ բարձրացվել է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը՝ ըստ առաջնահերթությունների»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։
Նրա փոխանցմամբ՝ Արցախում տեղի ունեցածը գնահատվել է որպես էթնիկ զտում, բարձրացվել է Արցախի ժողովրդի վերադարձի հարցը՝ միջազգային մեխանիզմներով , միջազգային պաշտպանության ներքո, նշվել, որ չի կարելի ստիպել հայ ժողովրդին՝ աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում, կայացնել որոշում ու կատարել ընտրություն՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։
Մուրադ Փափազյանը հիշեցրել է , որ նման ընտրության առջև հայերը եղել են 100 տարի առաջ և ստիպված են եղել ընտրել Ռուսաստանը։ Եւ այսօր նույն ընտրության առաջ են։ Գործիչն արձանագրել է, որ Փաշինյանն ու Ալիևն ունեն համաձայնություն՝ վախեցնել հայ ժողովրդին պատերազմով ու ստիպել անել ընտրություն, որը 4-5 տարի անց կհանգեցնի այն իրավիճակին, որ Հայաստանի ողջ տնտեսությունը կլինի Թուքիայի ու Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նա կոչ է արել հայ ժողովրդին ծնկի չգալ և պայքարել՝ հեռացնելու ապազգային իշխանություններին ու ուշադրություն հրավիրել, որ ինքը, ապրելով Եվրոպայում, չի հակադրում ռուսամետությունը եվրոպամետ լինելուն։
Մանրամասները՝ տեսանյութում