|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` կոռոզիայի ենթարկված պայթուցիչով, 1 ուսումնական նռնակ և «ԱԿ» ինքնաձիգի 121 փամփուշտ.
Նույն օրը երեկոյան մեկ այլ քաղաքացի ևս զանգահարել եւ հայտնել է, որ Լենինգրադյան փողոցից դեպի Նոյ թաղամաս տանող ճանապարհին գտնվող կիսակառույց շենքում ինքնաձիգ և փամփուշտներ է թողնում: Օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՄ» ինքնաձիգ` դատարկ պահունակով, 2 նռնակ` առանց պայթուցիչների, տարբեր տրամաչափի 145 փամփուշտ և 2 պայթուցիչ:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: