Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և ակնկալում հստակ բացատրություններ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ադրբեջանցի պատգամավորի մուտքը ՌԴ արգելելը:
«Միջադեպի կապակցությամբ մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել», – ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի օդանավակայանում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր է բերման ենթարկվել, նրա մուտքը ՌԴ արգելվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը պատգամավոր Ազեր Բադամովին «սև ցուցակում» է ներառել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մասին վիրավորական հայտարարությունների համար։
Բադամովը, որը ռուսական կողմի հրավերով պաշտոնական պատվիրակության կազմում պետք է մեկներ Աստրախան, բերման է ենթարկվել Մոսկվայի օդանավակայանում: Նրան թույլ չեն տվել մեկնել Աստրախան։ Ներկայում նա վերադառնում է Բաքու: