|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու և Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ խորհրդի որոշումներին։ Այս մասին հրապարակում է արվել Կիպրոսի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։
«Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու և վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու որոշումները նշանակալի քայլեր են ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Կիպրոսը կշարունակի աշխատել ԵՄ-ի իր գործընկերների հետ՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների ուղղությամբ՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»։