Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Մեկնաբան Էդիկ Անդրեասյանը գրում է.
«Քանիցս արդեն գրել եմ, որ հոգեբուժարաններում ամենակարևոր հաստիքը պահակի հաստիքն է: Այժմ կրկին ստիպված եմ անդրադառնալ այս թեմային, քանի որ իշխանությունները անհրաժեշտ հետևություններ չեն արել իմ գրառումներից: Այսօր ես նրանց կդիմեմ խիստ հասցեական՝ փակեք ձեր հոգեբուժարանի դռները և ինքնամեկուսացեք հայ հանրությունից, որին ձեր պահվածքով ու խեղկատակություններով հասցրել եք գրեթե անբուժելի հոգեխանգարմունքի:
Այս անգամ էլ վրդովմունքիս պատճառը Նիկոլն է՝ իր փալասփուլուսներով, իր հացկատակ լաքեյներով, պոռոտախոս սազանդարներով ու քաղաքական ոչնչություններով, որոնք, քանի որ ծանր են տարել Ջահերով երթի մեկնարկին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները կրակի տալու փաստը, կառչել են ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Հանրապետության հրապարակում տված ճեպազրույցում հնչած մեկ հատիկ բառից՝ «տոնել»: Իբր Հրանտ Մարգարյանն ասել է, թե ՀՅԴ-ն «տոնում է» Ցեղասպանության 110-ամյակը:
ՔՊ-ի ու նրա ղեկավարի քրոնիկ անգրագիտության մասին ամբողջ աշխարհն է խոսում: Դա չէ հարցը: Սակայն արի ու տես, որ այդ անգրագետ բիոմասսան՝ Նիկոլ Փաշինյանից մինչև վերջին ստահակ, որ հանուն իր իշխանական լափի պատրաստ է ուրանալու թե Հայոց ցեղասպանությունը և թե աշխարհում դրա ճանաչման և դատապարտման գործում ՀՅԴ-ի անուրանալի ներդրումը, կարող է հանկարծ վերածվել Ցեղասպանության զոհերի սգակիր հարազատի և ոռնոց բարձրացնել իր մեծ «սգին» ոչ հարիր բառ լսելուն պես: Ու, քանի որ նաև անգրագետ են և երբեք չեն լսել «սգատոն» բառը, քանի որ գաղափար չունեն Ջահերով երթի և Ապրիլ 24-ի առիթով ՀՅԴ նախորդ տարիների հայտարարությունների մասին, արդեն երկու օր է իրենց փչացածության աստիճանին համահունչ կարծիքներ են շաղակրատում Հրանտ Մարգարյանի կողմից «տոն» (հենց սգո տոն իմաստով) բառի գործածության կապակցությամբ:
Անգրագետ և հոգեգար ՔՊ-ականությանը հորդորում եմ կարդալ Հայոց ցեղասպանության 106-ամյակի կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի՝ Ջահերով երթի մեկնարկին արած այս հայտարարությունը. «... Ապրիլի 24-ը սգո տոն չէ այլևս, այլ արդարության կանչն է և պահանջատիրության ոգին»: ՔՊ-ին ավելին ասելու կարիք չկա, քանզի ավելին ըմբռնել նրանք չեն էլ կարող:
Իսկ հիմա՝ եկու խոսք ՔՊ-ական լակոտախմբին: Ոշադիր լսեք, որովհետև ասելիքս վերաբերում է ձեր և Նիկոլի համատեղ ապագային, ապագա, որը շատ մոտ է և միևնույն ժամանակ դաժան: Դուք դեռ մի փոքր ժամանակ ունեք ներողություն խնդրելու Հրանտ Մարգարյանի և նրա ներկայացրած կուսակցության հասցեին համացանցով մեկ տարածած վիրավորանքների ու լկտի արտահայտությունների համար: Հավատացնում՝ դրանք մեկ առ մեկ արձանագրվում են և ձեր դեմ են դրվելու մի գեղեցիկ օր, երբ մի ողջ ժողովուրդ, մատը ձգանին, կորոշի ձեր ճակատագիրը»: