Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ն, որը պատերազմում պարտված կողմն է, ամենազիջողն է և աշխատում է Արցախը տալու հաշվին հնարավորինս քիչ կորուստներ ունենալ բուն Հայաստանի տարածքների առումով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան:
«Այսօր հաղորդագրություն տարածվեց Է.Բլինկենի և Ն.Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ Ասված է. "Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը"։ Ու ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի մասին։
Ի՞նչ է կատարվում։ Կողմերը տարբեր խնդիրներ են լուծում։ ՀՀ-ն, որը պատերազմում պարտված կողմն է, ամենազիջողն է և աշխատում է Արցախը տալու հաշվին հնարավորինս քիչ կորուստներ ունենալ բուն Հայաստանի տարածքների առումով։ ՀՀ-ն նաև սարսափում է Սյունիքով միջանցքից, որը թեթևամտորեն, ոմանք ասում են դավաճանաբար, ստորագրել է Ն.Փաշինյանը 2020թ նոյեմբերի 9-ին։ ՆՓ-ն հասկանում է, որ եթե Սյունիքով առանց "խոչընդոտի" (այսինքն, հայկական հսկողություն չկա) ճանապարհ տա Ադրբեջանին, ապա մի օր էլ Ադրբեջանն արդեն ՀՀ տարածքում կփակի դեպի Գորիս, Կապան ու Մեղրի գնացող ճանապարհը (Հս-Հարավ)։ Բացի դա այս բացահայտ դավաճանության տակից պետք է դուրս գալ։ Ադրբեջանը, ի պատասխան ՀՀ կողմից նոդեմբերի 9-ի խոստացած "անխոչընդոտ" ճանապարհի Լաչինի միջանցքի վրա 2 կետում ըստ իս հսկողական անցակետեր է դնում։ Միաժամանակ պահանջելով առնվազն 2 ճանապարհ Սյունիքով դեպի Նախիջևան։ Դրանով Ադրբեջանը նաև ասում է. միայն Արցախով չի բավարարվելու։
Ադրբեջանը, ենթադրում եմ, մտածում է, որ միշտ էլ առիթ կունենա ներխուժել Սյունիք ու փակել Հս-Հարավ ճանապարհը։ Ի վերջո վերջնական նպատակը Սյունիքն է ու ոչ միայն Արցախը։ ՌԴ-ն դժգոհ է երկուստեք։ Թե եթե ձեր անցակետերն էիք դնելու, ապա ի՞նչու էիք ՌԴ-ին ներքաշում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Իրոք, ՌԴ խաղաղապահները պարզապես անգործ են մնում։ Արևմուտքին հետաքրքրում է, նախևառաջ, ՌԴ դուրս մղումը տարածաշրջանից։ Ռուսները չպետք է լինեն ոչ Լաչինի, ոչ էլ Փաշինյանի կողմից ստորագրած Սյունիքի միջանցքներում։ Իրանը դեմ է Սյունիքով ցանկացած միջանցքի կամ ճանապարհի Արևելքից (Ադրբեջանից) դեպի Արևմուտք (Նախիջևան)։ Դեռ պարզ չի, ի՞նչի է պատրաստ Իրանն այդ նպատակին հասնելու համար։ Այսպիսով, ՀՀ վարքագիծը քաղաքական սվոպն է. մենք ձեզ տալիս ենք խժռելու Արցախը, միայն թե Սյունիքով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը լինի մեր վերահսկողության տակ։
ՀՀ-ն նաև հասկացնում է Արևմուտքին, որ երբ պետք լինի պատրաստ եմ ռոոսներին դուրս հրավիրելու երկրից։ Վեջիններիս հետ արցախցիները հույսներ են կապում. ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պարագայում նրանք հույս ունեն սերտորեն առանց ՀՀ-ի և Ադրբեջանի ինտեգրվելու ՌԴ հետ։ Այս պարագայում ՀՀ-ն արտաքին քաաքականության մանևրներ չունի։ Խնդիրը պարզապես քիչ կամ շատ դավաճանություն անելու մեջ է»,- գրել է նա։