Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԸՀ մախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ՀՀ Ավան վարչական տարածքի ղեկավարությանը, ԱԺ ընտրությունների օրինականության երաշխավոր, իր հանրահավաքներում արդար ընտրություններից խոսող ՎԺՊ Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հայտարարում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը Ավան վարչական տարածքում արդեն երկու օր է` քարոզարշավ է իրականացնում բացահայտ խախտումներով:
Այդ դաշինքի և դաշինքի պատգամավորության թեկնածուների պաստառներն ու լուսանկարները փակցվում են ամենուր՝ պետական և բնակելի շենքերի պատերին, էլեկտրասյուներին, շքամուտքերում, հեռախոսային և էլեկտրական վահանակների վրա:
Վերոթվարկյալ պաշտոնյաների ուշադրությունն ենք հրավիրում այդ խայտառակության վրա՝ ակնկալելով նրանց համապատասխան արձագանքը: Իմ քայլը դաշինքի Ավան վարչական տարածքի կենտրոնական շտաբին հորդորում ենք՝ ձեռնամուխ լինել տարածքի շենք-շինությունների տեսքն աղավաղող պաստառների վերացման աշխատանքներին:
Էդիկ Անդրեասյան
Ավան վարչական տարածքի ՀՅԴ շտաբի պետ