կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 13:29
Հասարակություն

"Արաբո" վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ի Խորհրդի հայտարարությունը

"Արաբո" վետերանների սոցիալ-իրավական  ՀԿ-ի  Խորհրդի հայտարարությունը

«Արաբո»  վետերանների սոցիալ-իրավական հ/կ  Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

 

«2001թ-ին «Արաբո» նախկին գումարտակի մարտիկները, արցախյան պատերազմում զոհված ընկերների հիշատակը պահպանելու նպատակով, հետպատերազմյան տարիներին կազմակերպել և շարունակում են կազմակերպել բազմաթիվ միջոցառնումներ:

 

 

Սակայն գումարտակի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը բազմիցս  անհարգի պատճառաբանություններով  հրաժարվել է  իր մասնակցությունը բերել մեր ձեռնարկներին:

 

Նա նույնիսկ չմասնակցեց  «Արաբո» ջոկատի կազմավորման 11-ամյակին նվիրված միջոցառմանը, պատճառաբանելով թե շատ զբաղված է իր բիզնեսներով և չի ցանկանում ոչ մի առնչություն ունենալ գումարտակի մարտիկների հետ :

 

Հաշվի առնելով այդ հանգամանքը 2001թ. հունվարի 15 - 17-ը գումարվել է հաշվետու ժողով , որի որոշմամբ  կասեցվել է  նախկին հրամանատարի իրավասությունները և ստեղծվել է նոր' «Արաբո»  վետերանների սոցիալ-իրավական հ/կ, որի նպատակն է զորավիգ լինել  ՀՀ պետականության կայացմանը , ինչպես նաև ստեղծել հնարավորություններ' աջակցելու ինչպես մեր, այնպես էլ այլ ջոկատներում մարտնչած և զոհված ազատամարտիկների ընտանիքներին:  

 

Չնայած հրավերին, Մանվել Եղիազարյանը այդ ժողովին էլ չմասնակցեց և ընդհանուր ժողովի որոշմամբ «Արաբո» վետերանների սոցիալ իրավական հ/կ-ի նախագահ ընտրվեց Կարեն Ղազարյանը, ով մինչ օրս ղեկավարում է մոտ 480 անդամ ունեցող  (որից 64-ը «Արաբո» ջոկատի ազատամարտիկներ են ) կազմակերպության աշխատանքները:

 

Հայտնում ենք, որ Մանվել Եղիազարյանը և  նրա հետ հաճախ  «Արաբո»-ի անունից հանդես եկող անձնավորությունները , ոչ մի առնչություն չունեն «Արաբո»  վետերանների սոցիալ իրավական հ/կ-ի հետ և նրանց արած հայտարարությունները  անձնական են , կրում են մասնավոր բնույթ:

 

«Արաբո»  ջոկատի աատամարտիկները շարունակում են մնալ հավատարիմ պետականության գաղափարներին, պետությանն ու ազգին ծայալելու և շարունակելու են կատարել իրենց հասարարական պարտքը հայրենիքի նկատմամբ»: