|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ստիպված ծանոթ խառնեցի ՊԵԿ-ում, պաշտոնական դիրքս չարաշահեցի, մի կերպ կարողացա լրացնել։ Համակարգը ներդրել եք՝ առանց խնդիրները լուծելու»,- ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ համակարգը շատ բացթողումներ ունի, որոնք պետք էր կանխատեսել՝ հանրության մոտ բացասական վերաբերմունք չձևավորելու համար։
Նշենք՝ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ հարցը։ Նախագծի հեղինակն է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։