Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Համազգայինի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի, ՀԱԱ գրականության ինստիտուտի, ՀՊՄՀ-ի հետ համագործակցությամբ մարտի 28-ին ԵՊՀ-ում կայացավ Նիկոլ Աղբալյանի 150-ամյակին նվիրված լսումներ։ Այս մասին տեղեկացնում է Համազգայինի Երևանի գրասենյակը:
«Միջոցառումը բացվեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան,բ.գ.թ. դոցենտ Արշալույս Գալստյանի խոսքով։ Նա նշեց, որ նման ձևաչափով աշխատաժողովը միտված է քննարկումների, հարց ու պատասխանի ճանապարհով անդրադառնալու մեծ մտավորականին ու հասարակական-քաղաքական գործչին՝ Նիկոլ Աղբալյանին։
Ներկաներին ողջույնի խոսք հղեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է ՝ երիտասարդ սերնդի համար նորովի բացահայտելու, ներկայացնելու Նիկոլ Աղբալյանի անձնվեր կերպարը՝ թե որպես կրթության մշակ և թե որպես ազգային նվիրյալ։ Նա անդրադարձավ այն կրթական ծրագրերին ու բարեփոխումներին, որոնք իրականացվել են Աղբալյանի օրոք և ուղղված էին ազգի լուսավորությանն ու կրթությանը։
Համազգայինի Կենտրոնական վարչության անունից ողջույնի խոսք ասաց ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։
Աշխատաժողովին ելույթներ ունեցան բ.գ.դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը, բ.գ. թ. դոցենտ Աշխեն Ջրբաշյանը, բ գ.թ. դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, Գրականության ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ. Արմեն Մանուկյանը, բ.գ.թ. Լուսինե Ավետիսյանը։
Նիկոլ Աղբալյանի կերպարին ու գործունեությանն անդրադարձավ ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Աղբալյանի մասին իր տպավորություններով կիսվեց նաև բ.գ.թ. դոցենտ Վարդան Պետրոսյանը։
Միջոցառումն ամբողջացավ Նիկոլ Աղբալյանի կերպարի շուրջ զրույցով ու քննարկումներով»։