Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Վլադիմիր Զելենսկու հետ անմիջական շփում անցկացնելու կոչին, նշել է, որ այդ հնարավորությունը կախված է, մասնավորապես, բանակցությունների արդյունքներից, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շառլ Միշելը Կիեւ կատարած իր վերջին այցի ժամանակ տեղեկացրել է Ուկրաինայի ղեկավարության հետ շփումների մասին... Արձագանքելով Շառլ Միշելի՝ Վլադիմիր Զելենսկու հետ անմիջական շփում ունենալու կոչին՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր հայտնի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ այդպիսի հնարավորությունը, մասնավորապես, կախված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցությունների կոնկրետ արդյունքներից, որոնց ընթացքում ուկրաինական կողմն անհետեւողականություն է ցուցաբերում եւ պատրաստ չէ փոխընդունելի լուծումներ փնտրել»,- ասվում է զեկույցում։