| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 3064 դիտում,
        
            3064 դիտում,  7 ամիս առաջ - 2025-03-13 16:41
            7 ամիս առաջ - 2025-03-13 16:41  
         
                
            Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
««Հայաստանն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին 2 հոդվածը, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են»:
Սա Ադրբեջանը վերցրեց, ծալեց ու դրեց գրպանը և դրանով դուք ավելի շուտ կտեսնեք ոմնի ծոծորակը, քան խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսը:
Ադրբեջանը գրպանը դրեց հետևյալը՝
Արցախում ցեղասպանություն տեղի չի ունեցել,
120.000 հայ չի գաղթել այլ լքել է պատմական ադրբեջանական հողերը, որտեղ ազգային փոքրամասնություն էր:
5000 հոգի հայ մարդ ոչ թե զոհվել է հանուն իր հայրենի հողի համար մղվող պայքարում այլ եղել է զավթիչ, օկուպանտ և անջատողական:
Հաջորդը՝
ԵՄ գնացող երկիրը հանում է ԵՄ դիտորդներին իր երկրից, որոնց ներկայությունը հիմնավորում էր, որպես խաղաղության միակ երաշխիք տարածաշրջանում:
Հաջորդը՝
Հայաստանը հրաժարվում է միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված իրավական գործընթացներից, այլ կերպ ասած պետական մակարդակով ուրանում է հայ մարդկանց արյունը, հրաժարվում ադրբեջանական վայրագությունների, ցեղասպանության, բնաջնջման փաստացի իրավական պատասխանատվության ենթարկելու իրավահաջորդությունից:
Այսքանով ոչինչ չի ավարտվում:
Այս ամենը զիջելուց և հպատակվելուց հետո փաստացի Ադրբեջանը պատասխանում է հետևյալ կերպ:
«Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:
Այս ամենը զիջողը շատ լավ գիտի, որ «նվերը» չի անցել, իր ուրացումը չի բավարարել և արդեն որոշ ժամանակ է զբաղված է հերթական պահանջի փաթեթավորմամբ, որի անունն է Իրական Հայաստան:
P.S. Իրական Հայաստան կոչվածը դա Ավարտված Հայաստանի հոմանիշն է անկախ փաթեթավորումից»: