կարևոր
1045 դիտում, 9 ժամ առաջ - 2025-02-22 09:47
Քաղաքական

Փաշինյանին չեն վստահում. «Հրապարակ»

Փաշինյանին չեն վստահում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

««Եվրաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը վերջին օրերին հրապարակավ որոշ կսմիթներ է ուղղում իշխանություններին: Օրինակ, նոր սահմանադրություն ընդունելու մասին Փաշինյանի հայտարարությանն է առարկել, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը որակել է «էժանագին շոու, զավեշտի նոր մակարդակ»։ Արեւմտամետների շրջանակից սա բացատրում են նրանով, որ Արեւմուտքը սկսել է չվստահել Փաշինյանին։

Չնայած 2 շաբաթ առաջ եվրաքվեի նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ խորհրդարանում, սակայն նախաձեռնության հեղինակները կասկածներ ունեն, որ Փաշինյանն իրականում ԵՄ շարժվելու մտադրություն չունի։ Ավելին, կասկածներ ունեն, որ ռուս-ամերիկյան բանակցություններից հետո հնարավոր է ՔՊ-ն նախագիծն անգամ չբերի երկրորդ ընթերցման, իսկ եթե անգամ ընդունեն էլ, ապա այն կմնա թղթի վրա, եւ ոչ մի քայլ չի արվի այդ ուղղությամբ։

Քննարկել ու որոշել են, որ իշխանության նկատմամբ ավելի կոշտ հռետորաբանությամբ պետք է նրան մղել ռեալ գործողությունների, նախեւառաջ՝ պարտադրել, որ նշանակի նոր առաջին փոխվարչապետ, որը կզբաղվի միայն ԵՄ-ին անդամակցության հարցերով»։