|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի` Մոլդովայի վրա տարածման հնարավորության առնչությամբ։
Այս մասին Բորելն ասել է «The State of Union»-ի 12-րդ պանելային հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել է Եվրոպական համալսարանական ինստիտուտի կողմից առաջիկա «Մայիսի 9-ի Եվրոպայի օրվա» կապակցությամբ Ֆլորենցիայում։
Մեկնաբանելով Մոլդովայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Բորելն ասել է. «Մեզ շատ անհանգստացնում է այն, ինչ կատարվում է Մոլդովայում և Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի՝ այս երկրի տարածքում տարածվելու հավանականությունը»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարված է իրավիճակը Մերձդնեստրում։ Արևմուտքը զգուշացնում է, որ ՌԴ-ն հնարավոր է նոր ճակատ բացի։