|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ ակումբի փոխնախագահ Խավիեր Ֆաուսը ֆուտբոլից ոչինչ չի հասկանում:
Արգենտինացին այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Ֆաուսը անիմաստ է համարել 6 ամիսը մեկ ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկարացնելը:
«Ֆաուսը ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: Նա փորձում է ղեկավարել ակումբը, ինչպես բիզնես-նախագիծ, բայց դա ավելին է, քան պարզապես բիզնեսը: «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբն է և արժանի է, որ այնտեղ աշխատեն աշխարհի լավագույն ղեկավարները»,- ասել է Մեսին:
Բացի այդ` արգենտինացին հերքել է լուրերը, թե փորձել է իր ակումբի հետ բանակցություններ վարել նոր պայմանագրի մասին: