կարևոր
502 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-13 14:50
Հասարակություն

Ուսանողները հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ

Ուսանողները հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ

Իրավաբանական ֆակուլտետների մի խումբ ուսանողներ հանրագիր են ներկայացրել ՀՀ Նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ։

«Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց Ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը Նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։

Մեր հանրագրով պահանջում ենք․

  • Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ Նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։
  • Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։

Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։

Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի»։

Հիշեցնենք՝ նման հանրագրի պահանջով ավելի վաղ հանդես էր եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը։