Միասին կարող ենք
կարևոր
1543 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-15 20:21
Հասարակություն

Զոհված զինծառայողների ծնողները դիմում-հանրագիր են ներկայացրել պատգամավորներին

Զոհված զինծառայողների ծնողները դիմում-հանրագիր են ներկայացրել պատգամավորներին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր դիմում-հանրագիր են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներին և պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հրապարակել հանձնաժողովի աշխատանքի համապարփակ զեկույցը։

Ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երկրի թիվ մեկ պատասխանատուն օրեր առաջ ասուլիսում հաթհաթա էր անում.

«Եթե դուք խելոք չմնաք, ընդդիմություն, ես կհրապարակեմ 44-օրյա պատերազմի զեկույցից ինչ-որ մի մաս։ 

Հրապարակեք՝ ով ինչ ունի վախենալու։ Ի վերջո, երկրից, պետությունից, ազգից ոչ մի բան թանկ չէ։ Բայց և այնպես, մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխող ուժը եղել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այդ դեպքում հրապարակեք նաև մյուսը, որ տեսնենք ընդհանրապես՝ ով ինչ է արել։ Եկեք միասնական ուժերով ճնշում գործադրենք, և հրապարակեն»,- նշել է նա։