|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ին հազվագյուտ հողային մետաղներ ու այլ օգտակար հանածոներ մատակարարելու ցանկությանը․ Զելենսկին այս մասին խոսել է Reuters-ի հետ հարցազրույցում:
Թրամփն օրեր առաջ հայտարարել էր՝ ցանկանում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին մատակարարի հազվագյուտ հողային մետաղներ և այլ օգտակար հանածոներ՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ֆինանսապես աջակցելու դիմաց:
«Եթե մենք խոսում ենք գործարքի մասին, ապա եկեք գործարք կնքենք, մենք միայն կողմ ենք դրան»,-ասել է Զելենսկին՝ ընդգծելով Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը, որոնք պետք է տրվեն իր դաշնակիցներից՝ որպես ցանկացած համաձայնագրի մաս:
Ուկրաինան անցյալ տարվա աշնանն էր հանդես եկել կարևոր օգտակար հանածոները դաշնակիցների ներդրումների համար բացելու գաղափարով՝ ներկայացնելով իր «հաղթանակի ծրագիրը»:
Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի հանքային ռեսուրսների 20 տոկոսից քիչ մասը, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների հանքավայրերի մոտ կեսը ռուսական վերահսկողության տակ են: