Փոխարժեքներ
07 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.83 |
EUR | ⚊ | € 411.16 |
RUB | ⚊ | ₽ 4.0793 |
GBP | ⚊ | £ 492.74 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանը, իբր, ձգտում է Բելառուսին ներքաշել հակամարտության մեջ։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-Ukraine-ը։
Նա կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կձգտի զորքեր տեղակայել Բելառուսի տարածքում «գարնանը, ամռանը կամ աշնանը»։
«Ես չգիտեմ՝ ներխուժում կլինի, թե ոչ, բայց ամեն դեպքում, նա այդպիսով Բելառուսին կքաշի պատերազմի մեջ։ Չնայած, իմ կարծիքով, այն բանից հետո, երբ նրանք հրթիռներով հարձակվեցին Ուկրաինայի վրա, նրանք արդեն այդ պատերազմում էին։ Բայց նրանց ժողովուրդը՝ ոչ: Նրանց բանակը՝ ոչ։ Առայժմ: Բայց Պուտինը դա շատ է ուզում», - պնդում է Զելենսկին։
Հիշեցնենք՝ ըստ ռուս-բելոռուսական պայմանագրի՝ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։ Բելառուսի հետ Միութենական պետության կազմում անվտանգության երաշխիքների մասին պայմանագրով Մոսկվան ու Մինսկը յուրաքանչյուրի դեմ ցանկացած զինված հարձակում դիտարկում է ամբողջ Միութանական պետության դեմ։