Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Իրանի հեռուստատեսութեան Առաջին ալիքի «Առաջին հայեացք» հաղորդման ժամանակ անդրադարձել է Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում առկայ լարւածութեանը՝ շեշտելով, որ Իրանի համար անընդունելի տարածաշրջանում սահմանների փոփոխութիւնը:
Անդրադառնալով Իսրայէլի, ինչպէս նաեւ՝ ահաբեկչական խմբաւորումների ներկայութեանն Ադրբեջանում, ԱԳ նախարարն ասել է. «Վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական խմբաւորումները տեղափոխւեցին այս ճգնաժամային տարածաշրջան: Այս խմբաւորումները յարմար առիթ են սպասում, իրենց չար նպատակներն իրականացնելու համար:
Միեւնոյն ժամանակ, սիոնիստական ռեժիմն իր հերթին փորձեց առաւելագոյնս օգտագործել այս հնարաւորութիւնը, եւ Իրանի սահմաններին մօտենալու իրենց անյաջող փորձերի շրջանակում, տեղակայւեցին Ադրբեջանի որոշ շրջաններում»:
Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը նշել է, որ պաշտօնական Թեհրանը զգուշացրել է Բաքւին, որ երբեք չի հանդուրժելու Իսրայէլի ներկայութիւնն ու սադրիչ գործողութիւններն իր հարեւանութեամբ:
Անդրադառնալով տարածաշրջանում սահմանների փոփոխութեանն ուղղւած թուրք-ադրբեջանական ալեանսի գործողութիւններին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յստակօրէն նշել է, որ նման փորձերն անընդունելի են Իրանի համար. «Մենք չափազանց զգայուն ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների վերաբերեալ, եւ յստկաօրէն Ադրբեջանի Հանրապետութեանը փոխանցել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ուշադիր հետեւում է այդ տեղաշարժերին, եւ որ տարածաշրջանի սահմանների փոփոխութիւնը մեզ համար անընդունելի է»,- ասել է նա:
Աղբյուրը՝ alikonline.ir