|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
2016թ. Դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները մեկնարկել են հուլիսի 9-ին, Չինաստանի Հոնկոնգ քաղաքում: Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմն արժանացել է հինգ՝ մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալների: Արծաթե մեդալի է արժանացել Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Միքայել Մկրտչյանը, բրոնզե մեդալի՝ նույն դպրոցի սաներ Նարեկ Խանդանյանը, Սերգեյ Ներսիսյանը, Վահան Մարտիրոսյանը և «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Արսեն Համբարձումյանը: ՀՀ դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադայի հավաքականը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը և Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Մարգարյանը: Նշենք, որ Վրաստանի և Ադրբեջանի թիմերը ստացել են մեկական բրոնզե մեդալներ: