|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսրայելը սկսել է դուրս հանել իր զորքերը Գազայի հատվածի Ռաֆահ շրջանից դեպի Ֆիլադելֆիական միջանցք՝ Եգիպտոսի և Գազայի սահմանի երկայնքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին։
Գազայի հատվածում զինադադարը կսկսվի կիրակի առավոտյան ժամը 06:30 GMT-ին, շաբաթ օրը հայտարարել է Քաթարն այն բանից հետո, երբ Իսրայելի նախարարների կաբինետը քվեարկել է հրադադարի և պատանդների գործարքը հաստատելու օգտին:
Իսրայելի բանակը Գազայի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ իր ուժերին և ոչ մի գործողություն չձեռնարկել բուֆերային գոտու ուղղությամբ, քանի դեռ հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ չի մտել։
«Մենք կոչ ենք անում չմոտենալ բուֆերային գոտուն կամ Իսրայելի պաշտպանության բանակին՝ ձեր իսկ անվտանգության համար, - Telegram-ում գրել է ռազմական ներկայացուցիչ Ավիչայ Ադրային։ - Այս փուլում, ուղղվելով դեպի բուֆերային գոտի կամ շարժվելով հարավից հյուսիս Գազայի հովտով, դուք վտանգի եք ենթարկվում: Յուրաքանչյուր ոք, ով շարժվում է դեպի այս շրջաններ, իրեն վտանգի տակ է դնում»: