Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բայց ես որեւիցե մի շարժման, ուժի, քաղաքական ուժի, խորհրդ անդամ չեմ, չեմ էլ կարող լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրչույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մաս է կազմում ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի ստեղծած նոր ուժին:
«ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը ինձանից խնդրել է հոգեւոր խորհրդատվություն, հոգեւոր օժանդակություն ես էլ ասել եմ սիրով, եթե կարող եմ օժանդակել ինչով որ կարող եմ հոգեւոր ոլորտում: Ազգ-բանակ-եկեղեցի կոնցեպտի մեջ եթե կարող եմ ես օգտակար լինել, օգտակար կլինեմ: Բայց ես որեւիցե մի շարժման, ուժի, քաղաքական ուժի, խորհրդ անդամ չեմ, չեմ էլ կարող լինել: Եթե ուժը դիմում է հեգեւոր առաջնորդության, կարեւորում է հոգեւոր առաջնորդ ներկայությունը, մենք երբեք էլ չենք զլացել անել ոչ մի իշխանության եւ քաղաքական ուժի պարագայում, բայց մենք այդ քաղաքական ուժի անդամ եւ մաս չենք դառնում»,-ասաց նա:
Աջապահյանը նշում է, որ ողջունում է բոլոր այն ուժերին, որոնք ստեղծվում են պետականության պահպանման համար. «Ո՞ւր է հայոց պետականություն որ, հիմա սա պետականությո՞ւն եք համարում, աշնան տերեւի նման ծառից կախված ճոճվում է աջուձախ, չգիտես՝ երբ կընկնի»:
Աջապահյանը նշում է, որ իրենց ներկայությունը այս շարժումներում նպատակ ունի, որ բոլոր նմանատիպ շարժումները միավորվեն, իսկ թե կմիավորվեն, թե՝ ոչ, հետագայում կերեւա:
«Մեր մասնակցությունը միայն այդ միավորումը, այդ միությունը ստեղծելու համար է, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կցորդ դառնալը կամ այդ քաղաքական ուժին անդամակցելը, որեւէ քաղաքական ուժի մենք չենք կարող անդամակցել, սակայն ցանկացած քաղաքական ուժի հետ մենք կարող ենք գործակցել հանուն վերքաղաքական եւ վերկուսակցական գործերի»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին:
«Համահայկական ճակատ» շարժումը հայտարարում է «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ»,- հայտնել էր Կարապետյանը՝ հրապարակելով իր, Ալբերտ Բազեյանի եւ Միքայել Աջապահյանի լուսանկարը։