Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Մինչ օրս Վուդրո Վիլսոնի «Իրավարար Վճռի» հետ կապված ոչ մի միջոցառում չի կազմակերպվել և երիտասադների այս քայլը գնահատելի է: Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների համատեքստում առավել ևս կարևոր է դառնում այս միջոցառումը, քանի որ հատկապես Թուրքիայի և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի սահմաների վերաբերյալ այլ մեկնաբանություն կա»,- այսօր Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի «Իրավարար Վճռի» 90-ամյակի առիթով կազմակերպած խորհրդաժողովին ասաց Կիրո Մանոյանը:
Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի «Իրավարար Վճռի» 90-ամյակը նշելու և հայ ժողովրդի իրավունքներին տեր կանգնելու կոչով էին այսօր հավաքվել մի խումբ երիտասարդներ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում:
«Այսօր Հայաստան-Թուրքիա սահմաները իրավական սահմաներ չեն, իսկ «Իրավարար վճիռը» միակ իրավական փաստաթուղթն է, որով ճշտվում են Հայաստանի սահմանները,- ասաց Կիրո Մանոյանը և ավելացրեց.- Թուրքիային և Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որ մենք մոռացության ենք մատնել այս փաստաթղթի գոյությունը, հետևաբար հիմք է ընդունվում Կարսի պայմանագիրը, Ամերիկան պետք է ընդունի, որ 1920թ. հաստատվել է այս պայմանագիրը, որը այժմ իրենց օրենսդրության մաս է կազմում»:
Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է հուշագիր՝ ուղղված պայմանագիրը ստորագրած պետություններին:
Սևրի դաշնագիրը ընդունվել է 1920-ի օգոստոսի 10-ին: Դաշնագիրը ստրագությամբ վավերացրել են Բրիտանական կայսերության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Հեջասի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի և Թուրքիայի ղեկավարները: Նրանք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին են հանձնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագծման իրավասությունը: Իսկ 1920-ի նոյեմբերին 22-ին նախագահ Վիլսոնը մեծ տերություններին ներկայացրեց հայ-թուրքական սահմանի «Իրավարար Վճիռը»: