Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղթանակի այգում մայիսի 9-ի տոնական միջացառմանը ներկա էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ներկայացնում ենք Գասպարյանի եւ Yerkir.am-ի փոքր զրույցը:
-Պարո'ն Գասպարյան, ասում են՝ Ձեր դեմ դավադրություն է հյուսվում:
-Աստված իրենց հետ:
-Անգամ հեղինակների անուններ են նշվում՝ Գագիկ Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան…
-Չեեմ կարծում… Նպատա՞կը...
-Ըստ չար լեզուների՝ նպատակը Ձեզ պաշտոնանկ անելն է:
-Ինձ պաշտոնանկ անելն էդ ձեւ հեշտ չի:
-Վտանգավոր բան ասացիք:
-Ինչո՞ւ:
-Փաստորեն՝ հավերժ եք:
-Ես հավերժ չեմ, բայց ես աշխատող տեսակ եմ:
-Այսինքն՝ դավադիրները հույսները կտրեն:
-Դավադրություններով ինձ պաշտոնանկ չես անի:
-Պարո'ն Գասպարյան, ի դեպ, որտե՞ղ է Ձեր թիկնազորի պետը, ասում են՝ ԱԱԾ-ում նստած է եղել:
-Դա բացարձակապես իրականության հետ ոչ մի կապ չունի:
-Որտե՞ղ է հիմա:
-Այստեղ, բերել եմ` ցույց տամ:
-Կարո՞ղ եք ասել՝ գա, ուզում եմ սեփական աչքովս տեսնել՝ բռնության հետքեր վրան կա՞ն, թե՞ ոչ:
-Ծեծել են դաժան, տանջել են, բայց փրկեցինք (կատակում է): (Այդ պահին զրույցին միացավ Արշակ Հակոբյանը՝ թիկնազորի պետը): Ես ձեր միջոցով պատվերներ կատարող լրագրողներին ուզում եմ ասել, որ ոստիկանությունն ամեն ինչ տեսնում է եւ գիտի պատվիրատուներին: Խորհուրդ եմ տալիս հանգիստ ապրել:
-Պարո'ն Գասպարյան, փաստորեն, գիտեք Ձեր թշնամիներին:
-Ես հոտով եմ զգում: Դա իմ աշխատանքն է:
-Իսկ շա՞տ են Ձեր թշնամիները:
-Ես թշնամիներ չունեմ` պրինցիպի, բայց տկարամիտներ շատ կան, ում հետ ստիպված եմ լինում շփվել: Ես նրանց ցավակցում եմ: Մի քիչ կհանդուրժեմ, բայց ոչ՝ շատ:
-Ի դեպ, մի հարց էլ, եւ վերջ: Չար լեզուներն ասում էին նաեւ, որ վարչապետ դառնալու հավակնություններ ունեիք:
-Ինձ քչից թե շատից ճանաչողները գիտեն իմ տեսակը: Դա ոմանց հիվանդ երեւակայության արդյունքն է: Ես չեմ տառապում: Ես իմ տեղում եմ, եւ սա իմ տեղն է: Նմա՞ն եմ երազկոտ կամ դատարկախոս մարդու:
Զրուցեց՝ Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ