Արդեն տեղեկացրել ենք, որ Արամ Սիմոյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր: Քիչ առաջ նա հանդիպեց լրագրողների հետ եւ հայտարարեց. «Այո, ես 9 տարուց ավելի եղել եմ ռեկտորի պաշտոնում, բայց դեռ անելիքներ ունեմ»:
Նա նշեց նաև, որ իր համար վերընտրվելը պարտավորեցնող է: «Ամեն անգամ ընտրությունը ընտրություն է, և, սովորաբար, անկանխատեսելի են լինում դրանց արդյունքները, սակայն ես անցա միաձայն` հոգաբարձուների խմբի 32 անդամներից ներկա 30-ը կողմ քվեարկեցին»,- ասաց Սիմոյանը:
Ըստ նրա` ընտրությունների արդյունքները փաստում են, որ հոգաբարձուների խորհուրդը վստահում է իրեն: