|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո հանրապետությունում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը: Բացի այդ, նա նշել է ողջ երկրում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հանրապետության ղեկավարը կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ապահովել տուժած օտարերկրյա քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել Ղազախստանի մահացած քաղաքացիների հարազատներին, ինչպես նաև ապահովել ավիավթարի բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի էր ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը։ Ավելի վաղ հնչել էին ինքնաթիռի կործանման այլ վարկածներ՝ թռչունների երամի հետ բախումից մինչև օդանավի վրա գտնվող բալոնի պայթյուն։ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։