|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել կայուն իրավիճակ ունեցող շրջաններում արտակարգ դրությունը վաղաժամկետ չեղարկելու մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Համաձայն «Արտակարգ դրության մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ որոշում եմ կայացնում չեղարկել արտակարգ դրությունը Արևմտյան Ղազախստանի շրջանի սահմաններում»,- ասվում է հրամանագրի տեքստում։
Հունվարի 2-ին Ղազախստանում սկսվել էին զանգվածային ցույցեր․ քաղաքացիները դժգոհություն էին հայտնում հեղուկ գազի գների կրկնակի բարձրացման կապակցությամբ։ Հանրապետության ամենամեծ քաղաքում՝ Ալմա Աթայում, սկսվել էին անկարգություններ, թալան, հարձակումներ պետական կառույցների և անվտանգության ուժերի վրա։
Երկրի իշխանությունները երկրում արտակարգ դրություն սահմանեցին մինչև 2022 թվականի հունվարի 19-ը և սկսեցին հակաահաբեկչական գործողություն իրականացնել։ Հունվարի 11-ի դրությամբ Ղազախստանում արտակարգ դրությունը խախտելու համար պատասխանատվության է ենթարկվել ավելի քան երկու հազար մարդ։