Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 26-ին երդմնակալության արարողությամբ ստանձնել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։
«Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»,- երդմնակալության ժամանակ ասել է Տոկաևը՝ աջ ձեռքը դնելով երկրի սահմանադրության վրա։
Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի էին ունեցել նոյեմբերի 20-ին։ 69,44 տոկոս մասնակցության պայմաններում Տոկաևը ստացել էր ընդհանուր ձայների 81,31 տոկոսը։ Համաձայն փոփոխված սահմանադրության՝ նա կպաշտոնավարի 7 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։