Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիևն ակնկալում է զինել և ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ է ռազմական գործողություններին մասնակցելու համար, 1 մլն մարդու։ Այս մասին Facebook-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Էսկալացիան առաջացրեց պաշտպանական կարիքների կտրուկ աճ։ Ուկրաինան սրան լիովին պատրաստ չէր... Սկզբնական փուլերում շատ օգնեցին կամավորները, որոնք շարժունակության շնորհիվ լուծում էին սուր պրոբլեմատիկ հարցեր։ Պետական մեխանիզմի գործարկումը նույնիսկ պատերազմի պայմաններում շատ ձեւական է... Արդյունքում` գործընթացներ սկսվեցին, որոնք կապահովեն Ուկրաինայի պաշտպանական ներուժի կուտակումը։ Սա վերաբերում է ինչպես գնումներին, այնպես էլ անհրաժեշտ ապրանքների արտադրությանը։ Մենք կենտրոնանում ենք 1 միլիոն մարդու ապահովելու անհրաժեշտության վրա, որոնք կհաղթեն թշնամուն»,- գրել է Ռեզնիկովը։
Գերատեսչության ղեկավարը հայտնել է նաեւ, որ Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է արտադրել հայրենական զենք։ Միաժամանակ, Կիևը չի նախատեսում հրաժարվել արտասահմանյան մատակարարումներից։