|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Սիրիական ֆունտի փոխարժեքն ամբողջությամբ փլուզվել է, դեկտեմբերի 17-ին հայտարարել է Իդլիբում ստեղծված սիրիական «փրկության կառավարության» ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Մուհամմեդ ալ-Բաշիրը։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։
Ալ-Բաշիրը նշել է երկրում արժութային պահուստների չափազանց ցածր մակարդակը։ Այս իրավիճակի հետ կապված՝ նա խնդրել է ապասառեցնել Սիրիայի կառավարության հաշիվները և չեղարկել երկրի դեմ միջազգային պատժամիջոցները։
Ալ-Բաշիրը նաև նշել է, որ այս քայլը շատ կարևոր է հանրապետության վերականգնման և նրա բնակիչների, այդ թվում՝ փախստականների աջակցության համար։