կարևոր
955 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-16 15:42
Աշխարհ

Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ

Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ

Վրաստանի կառավարությունը, ի նշան լիտվացի և էստոնացի ժողովուրդների նկատմամբ հարգանքի, պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Վիլնյուսի և Տալլինի դեմ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ 

«Վրաստանի իշխանություններն իրավունք և հնարավորություն ունեն ընդդիմանալ Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշմանը։ Սակայն, ելնելով լիտվացի և էստոնացի ժողովուրդների հանդեպ հարգանքից, մենք նպատակահարմար չենք համարում նման քայլի դիմելը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Լիտվան ու Էստոնիան որոշել էին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի կառավարության 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։

«Մեր որոշումն է մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում երկու պետությունների հետ, որպեսզի վտանգի տակ չդնենք վրաց, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամությունը։ Լայնորեն հայտնի է, որ Էստոնիան և Լիտվան այսօր Եվրամիության ամենասահմանափակ ինքնիշխանություն ունեցող երկրներն են, որոնց կառավարությունները գործում են ոչ թե սեփական ժողովրդի շահերից ելնելով, այլ օտարերկրյա վարչակազմերի թելադրանքով»,- ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք՝ Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Կոբախիձեի և Վրաստանի այլ պաշտոնյաների դեմ։