|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի արևմտյան շրջանում բնակվող մուսուլման ույղուր թյուրքերի դեմ իրականացվող մարդու իրավունքների խախտման պատճառով Պեկինի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալլադինոն Չինաստանում տեղի ունեցող դեպքերը որակել է որպես «մարդկային մեծ ամոթ» և նշել, որ շարունակելու են Չինաստանում այդ քաղաքականության դադարեցման և հաճույքի համար ձերբակալված անձանց ազատ արձակման ուղղությամբ կոչերը: Նա ընդգծել է, որ մարդու իրավունքները խախտողների նկատմամբ անմիջապես կիրառելու են պատժամիջոցներ և պատիժներ:
Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն բազմիցս մեղադրել են Չինաստանին Սիցզյան ույղուրական ինքնավար շրջանում (որը թուրքերն անվանում են Արևելյան Թյուրքիստան) ույղուրների նկատմամբ վարած ուծացման քաղաքականության մեջ: