Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «աղախին» (hand maiden) և ենթադրել, որ Ռուսաստանն ինչ-որ փաստ ունի Թրամփի դեմ:
«Ես չգիտեմ, թե ինչ ունեն ռուսները նախագահ Թրամփի վերաբերյալ` անձնական, քաղաքական, ֆինանսական: Այլ բացատրություն չկա, թե ինչու է ԱՄՆ նախագահն այդ աստիճան Պուտինի աղախին»,- ասել է Փելոսին CBS-ին տված հարցազրույցում:
Նա նաև Թրամփին անվանել է «խենթ» և կարծիք հայտնել, որ նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
«Ցավոք, գործադիր իշխանությունը ղեկավարող մարդը Միացյալ Նահանգների խելագար, անհավասարակշիռ, վտանգավոր նախագահն է: Եվս մի քանի օր կանցնի, մինչև մենք կկարողանանք պաշտպանվել նրանից: Բայց նա այնքան լուրջ բան է արել, որ նրա դեմ քրեական հետապնդում է պահանջվում»,– հավելել է Փելոսին։
Դեմոկրատները երկար ժամանակ մեղադրում էին Թրամփին Ռուսաստանի հետ «դավադրության» մեջ: Սպիտակ տունը և Կրեմլը հերքել են դա: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որի երկամյա հետաքննությունը ԱՄՆ արդարադատության նախարարությունում ավարտվել է 2019 թվականին, նույնպես «գաղտնի համաձայնության» ապացույց չի գտել: