|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Բաքուն փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգի մեջ և դրանով խափանել կամ հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը՝ հավելելով, որ հայկական կողմի շահերը այդ փաստաթղթում արտացոլված չեն․
«Ես այդ պատրանք չունեմ, որ փաստաթուղթը իրականում կապահովի կայունություն և երկարատև խաղաղություն մեր տարածաշրջանում, որովհետև հակառակ կողմը յուրովի է պատկերացնում խաղաղությունը, որում Հայաստանը և հայկական շահը տեղ չի գրավում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։