Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս իշխանությունը, այո՛, եկավ իշխանության հենց պառակտման հողի վրա, հիշում եք սևեր-սպիտակներ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ բաժանումները և հիմա էլ այն շարունակվում է․ հիմա էլ իրենք փորձում են ցույց տալ, որ հասարակության մի հավածի համար մեկ է 44-օրյա պատերազմը, հայրենիքի 75 տոկոս կորուստը, նահատակված հայորդիները, բայց իրենց չի հաջողվելու։ Լիահույս եմ, որ մեր հասարակությունն արթանանալու և զարթոնք է ապրելու»,-դեպի Եռաբլուր կազմակերպված երթ-մոմավառության ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Yerkir.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ։
Հարցին, ըստ որի՝ իշխանությունն ասում է , թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել և ինչ կուզեն կանեն, պատգամավորը նշեց․ «Էդպես չի, ուզում եմ հիշեցնել, որ 2 միլիոն ընտրողներից ընդամենը 600 հազարն է ձայն տվել այս իշխանություններին, և դա իրենց իրավունք չի վերապահում հայտարարելու, որ ժողովուրդն իր ամբողջականության մեջ իրենց մանդատ է տվել՝ անելու այն, ինչ ցանկանում են»։
Ըստ պատգամավորի՝ ցանկացած քայլ փորձում են գցել ժողովրդի գրպանը, և հիմա մենք շատ վտանգավոր գործընթացի, ըստ էության երկրորդ արարի ականատեսն ենք լինում, երբ փորձ է արվելու Թուրքիայի հետ հաշտեցման՝ իշխանությունների դավադիր այդ ծրագիրը կրկին գցել ժողովրդի գրպանը։
«Դուք տեսնում եք, որ «դրական ազդակներով» են փոխանակվում Թուրքիայի նախագահն և Հայաստանի վարչապետը: Վերջերս հայտնի դարձավ, որ Փաշինյանը կրկին ժողովրդից գաղտնի հանդիպում է խնդրել Էրդողանի հետ, այն Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում էր, որ ժողովրդից որևէ բան չի թաքցնելու։ Իսկ հիմա պարզվում է, որ գաղտնի բանակցությունների մեջ է։ Արցախյան 2-րդ պատերազմից առաջ գաղտնի բանակցությունների մեջ էր Ադրբեջանի նախագահի հետ, և հիմա, երբ երկրորդ արարն է մեկնարկել, պարզվում է, որ գաղտնի բանակցությունների մեջ է Էրդողանի հետ։ Եթե հայացք ենք նետում 30 տարիներին, ակնհայտ է, որ մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը երբեք այսքան խոցված ու վտանգված չի եղել։ Ես դա ցավով եմ արձանագրում»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորի խոսքի մանրամասները՝ տեսանյութում.