Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, կրկին դեպի քաղաքականություն է մղում՝ այս անգամ փոխելով մարտավարությունը: Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Միսակ Բալասանյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել՝ վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվելով, իսկ ուշագրավն այն է, որ քաղաքապետի որդին, ըստ սցենարի, հանդես է գալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: «Ինչքան տեղյակ եմ՝ անգամ պատրաստվում են շտաբ բացել, գրասենյակ ունենալ»,- ասաց մեր աղբյուրը:
Որքանով են ճիշտ տեղեկությունները՝ փորձեցինք պարզել հայր եւ որդի Բալասանյաններից, սակայն երկուսն էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Զրուցեցինք ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Արմեն Բադեյանի հետ: Կուսակցության կառույցի ղեկավարը նշեց, որ այս օրերին շատ քաղաքացիներ են կուսակցությանն անդամագրվելու ցանկություն հայտնել:
«Բայց նման ինֆորմացիա ես չունեմ: Ինձ մոտ նման տեղեկություն չկա: Կուսակցությանն անդամագրվելու հայտ ներկայացնել հնարավոր է նաեւ կենտրոնական գրասենյակում, դրա համար ոչինչ հստակ ասել չեմ կարող»,- քաղաքապետի որդու հետ կապված՝ նշեց Արմեն Բադեյանը:
Հիշեցնենք, որ Միսակ Բալասանյանին է պատկանում Գյումրու գարեջրի գործարանը: Նա դեռեւս 2017 թվականի ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում տեղ զբաղեցնելու փորձեր էր անում, բայց կարճ ժամանակ անց մտադրությունից հրաժարվեց եւ առաջարկեց իր փոխարեն առաջադրել կրտսեր եղբորը, որը նույնպես չընդունվեց ՀՀԿ վերնախավի կողմից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: