|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության մասին:
«Ցանկանում եմ հաջողություն մաղթել Մխիթարյանին նոր թիմում: Նա այն ֆուտբոլիստն է, ում երբեք չենք մոռանա: Մխիթարյանը մեծ ավանդ է ունեցել մեր թիմում Եվրոպա լիգայի գավաթը հաղթելու գործում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է հաղորդում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմը երեկ հայտարարեց հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին: