Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դիմադրություն» շարժման շրջափակած՝ Արտգործնախարարության շենք մտած ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանին, Աշոտ Սիմոնյանին, Քրիստինե Վարդանյանին, Արամ Վարդևանյանին, Աննա Գրիգորյանին, Թադևոս Ավետիսյանին և այլոց ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ով ընդգրկված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Այդ թղթի կտորը, որով ինքը համաձայնել է՝ դավաճանություն է ազգի նկատմամբ․ ինքը պիտի կորի գնա, որպեսզի այս երկիրը չընկնի այն փոսը, որն ինքը փորել է»,-փոխարտգործնախարարին ասաց Արթուր Խաչատրյանը։
Թադևոս Ավետիսյանը նրան առաջարկեց Արցախի փոքրիկ դրոշը, ինչը Մնացական Սաֆարյանը փակցրեց հագուստին՝ ասելով, որ ։
Կա՞ ԱԳՆ-ում մի աշխատակից, ով կարող է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ հարցրին պատգամավորները։
«Դուք այս ճգնաժամը մեկ նախադասությամբ կարող եք հաղթահարել, պետք է միայն ասեք այդ պարզ նախադասությունը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Արամ Վարդևանյանը հավելեց, որ Քրիստինեի բառերը 1992 թ. Գերագույն խորհրդի որոշմամբ իրավական ուժ ունեցող բառացի մեջբերում են, ոչ թե կարծիք, և դրան հետևելը ՀՀ ԱԳՆ-ի ուղղակի պատականությունն է»։
Փոխարտգործնախարարին նաև հարցրին՝ Ալիևն ու Էրդողանն իրար հետ զրուցելով ասել են, որ Սյունիքի միջանցքը լինելու է․ լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։
«Դուք լսել եք ԱԳՆ հայտարարությունները, ես լսեցի ձեր մեսիջները և կարծիքները»,- պատասխանեց Մնացական Սաֆարյանը։
ԱԺ պատգամավորները դուրս եկան Սաֆարյանի աշխատասենյակից և հայտարարեցին, որ նախարարի տեղակալը այդպես էլ չարտասանեց «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը։
Մինչ այդ ԱԳՆ շենքի պատուհաններից ընդդիմադիր պատգամավորները ողջունեցին նախարարության շենքը ժամեր շարունակ շրջափակած քաղաքացիներին, որոնք էլ արձագանքեցին․ «Պայքար, պայքար, պայքար»։
Մանրամասն՝ տեսանյութում․