Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եգիպտոսում վթարի ենթարկված ռուսական Airbus 321 ինքնաթիռը կործանվել է օդում, բայց աղետի պատճառների մասին եզրակացություններ անել դեռ վաղ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԻՆ փոխնախարար Վլադիմիր Ստեպանովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինքնաթիռը կործանվել է օդում, և բեկորներն ընկել են մեծ տարածության վրա»,- ասել է ռուս պաշտոնյան:
Իր հեթին օդային տրասպորտի ենթակառուցվածքների զարգացման «Քաղավիացիայի գործընկեր» հիմնադրամի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Օլեգ Սմիրնովը վստահություն է հայտնել, որ ինքնաթիռն ամենայն հավանականությամբ երկու մասի է բաժանվել` օդում արագ պտտվելու հետեւանքով:
Պտտվելու ընթացքում ինքնաթիռը հայտնվել է անվերահսկելի քաոսում տասներորդական վայրկյաններ, եւ օդաչուն պարզապես հնարավորություն չի ունեցել տեղեկացնելու իրավիճակի մասին, ասել է Սմիրնովը:
Նրա կարծիքով ինքնաթիռի արագությունը կտրուկ անկում է ապրել, ինչը կարող է մեկ կամ երկու շարժիչի հանկարածակի կանգնելու պատճառով լինել:
Փորձագետը նաեւ բացառել է, որ ինքնաթիռը կարող էր 2 մասի բաժանվել արտաքին կամ ներքին պայթյունի հետեւանքով:
Մինչդեռ ՌԴ տրանսպորտային գերատեսչության այլ աղբյուրներ հայտնում են, որ ինքնաթիռն օդում բռնկվել է` որպես ապացույց բերելով ինքնաթիռի թեւի բեկորի ֆիզիկական-ջերմային վիճակը:
Արեւմտյան փորձագետները նույնպես տարբեր վարկածներ են առաջ քաշում: CNN հեռուստաընկերության ավիացիոն փորձագետ Ռիչարդ Քվեսթի կարծիքով, А321-ն աերոդինամիկ անկում է ապրել: Որոշ տվյալներ վերլուծելով` նա եզրահանգել է, որ ինքնաթիռը թռիչքի առաջին 20 րոպեում հասել է պահանջված բարձրության վերջին կետին եւ միանգամից անկում ապրել. անձնակազմը պարզապես չի հասցրել ահազանգել դիսպետչերներին:
Քվեսթը պարզել է նաեւ, որ նույն ինքնաթիռի հետ 2001 թվականին Բեյրութ-Կահիրե չվերթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Վայրէջքի ժամանակ պոչային հատվածով հարվածել է թռիչքուղուն: Դրանից հետո թերությունը վերացվել է, ասել է Քվեստը` շեշտելով, որ միջադեպը կարող է եւ բացարձակապես կապ չունենալ այս վթարի հետ: