Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես հայտնի է, ԱԺ ընդդիմությունն առաջարկում էր ստեղծել բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողով։
Այսօր քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին՝ պարզաբանելով, որ ընդդիմության կողմից քննիչ հանձնողով ստեղծելու համար հիմնավոր փաստարկներ չեն լսել։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց հայտարարությանը՝ ասելով, որ ՔՊ-ն հրաժարվում է սահմանադրական պարտականությունների կատարումից․ «Քննիչ հանձնաժողովի կարևորագույն նպատակներից մեկը հենց պառլամենտի վերահսկողական գործառույթի իրականացումն է։ Հսկայական միջոցներ, այդ թվում սփյուռքից և միջազգային կազմակերպություններից, հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար, պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավատ վերահսկողություն, ինչն էլ հանձնաժողովի կարևորագույն առաքելությունը պետք է լիներ»։
Նախքան քվեարկելը, ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Վերադառնալով՝ ՔՊ-ն դեմ քվեարկեց նախագծին: