Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանը շարունակում է առաջատար մնալ Հարավային Կովկասի երկրների շարքում կորոնավիրուսից մահվան եւ վարակվածության վիճակագրությամբ: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` զարգացնելով թեման:
«Հարց. ի վիճակի՞ է արդյոք կառավարությունը տեղայնացնել կորոնավիրուսի տարածումը եւ մեղմել դրա հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամը, որը, ըստ վարչապետի, նույնիսկ չի կարող որոշել, թե ում է պետք սոցիալական աջակցությունը, իսկ ում` ոչ: Կառավարությունը ստիպված է գնալ տնտեսական գործունեության բոլոր տեսակների վերակենդանացման ճանապարհով` առաջնորդվելով սկզբունքով` չկարողացանք տեղայնացնել կորոնավիրուսի տարածումը, գոնե փորձենք խուսափել տնտեսական կոլապսից: Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը պատասխանել հարցին, թե ի՞նչ նպատակով տնտեսական կարանտին ներդրվեց, եթե դրանից վարակվածների թիվը չի նվազել: Ինչու՞ որոշեցին չեղարկել կարանտինը, եթե իրավիճակն օրըստօրե վատթարանում է: Մայիսի 4-ից իշխանություններն ապակենտրոնացման փուլ հայտարարեցին եւ հրաժարվեցին ամբողջ պատասխանատվությունից իրավիճակի համար: Սա մեզ ստիպում է եւս մեկ անգամ վերադառնալ այն թեզին, որ համավարակի հետ կապված խնդիրը ոչ թե բժշկական, այլ քաղաքական է: Քանի դեռ իշխանության են մի խումբ պայքարող դիլետանտներ` Նիկոլի գլխավորությամբ, իրավիճակը միայն կվատթարանա»,- նշում է պարբերականը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում