կարևոր
340 դիտում, 2 ժամ առաջ - 2024-10-01 16:09
Քաղաքական

ՔՊ-ն վախենում է արտահերթ ընտրություններից․ ավագանու անդամ

ՔՊ-ն վախենում է արտահերթ ընտրություններից․ ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջից

«Ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում «Քաղաքացիական պայմանագրից» ձայներ են լսվում այն մասին, թե այս կամ այն պաշտոնյան լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհ են ու դրա համար էլ իրենք պաշտոնանկություններ են անում: Բնականաբար՝ շրջանցվում է Նիկոլ Փաշինյանի անունը:

Հիմա հարց՝ «սկզբունքային» ՔՊԿ-ականներին:

Ձեր կուսակցությունը մեկ տարի առաջ Երևանում ստացավ մայրաքաղաքում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսի չափ քվե ու մի կերպ՝ կոալիցիայով-բանով պահեց քաղաքապետի պաշտոնը։

Այս ընթացքում Երևան քաղաքի կառավարումը ձախողվել է տարբեր ոլորտներում ու երևանցիների մեծամասնությունը դժգոհ է ձեր իշխանության կառավարումից։

Եթե այդքան մտահոգ եք քաղաքացիների բողոքներից, ապա ինչու՞ եք չնկատելու տալիս և՛ համապետական, և՛ տեղական մակարդակներում կառավարման տապալումները: Եթե վստահ եք, որ քաղաքացին ձեզ վստահում է, ապա գնացեք նոր ընտրությունների:

Օրինակ՝ Երևանում: Վախենու՞մ եք: Բա գոռում էիք՝ ասեք, կանենք: Ասում ենք՝ գնացեք արտահերթ ընտրությունների: Մանավանդ որ ձևն էլ հուշել ենք, ՔՊԿ-ական քաղաքապետն էլ հայտարարել է, որ եթե լուծում լինի՝ չեն վախենում ու կգնան արտահերթի:

Բա գնացե՛ք, ինչու՞ եք ոտներդ կախ գցում:

Դուխո՛վ»: